Business Development Group
Human Resources ·Առցանց

Տեխնիկական Հավաքագրում

Ինչո՞ւ մասնակցել Տեխնիկական հավաքագրման դասընթացին Տեխնիկական հավաքագրումն առանձնացել է որպես նեղ մասնագիտացում, քանի որ տեխ․ ոլորտն ունի իր նրբություններն ու առանձնահատուկ պահանջ...

Ինչ կստանաք

  • Tech Stack Basics
  • Ոլորտային առանձնահատկություններ
  • Որոնման տեխնիկաներ
  • Հարցազրույցների անցկաում

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009

Մարդկային ռեսուրսներ

Տևողություն

6 շաբաթ

Ձևաչափ

Առցանց

Մեկնարկ

օգս 23, 2024

Վկայական

Ավարտից հետո

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Ինչո՞ւ մասնակցել Տեխնիկական հավաքագրման դասընթացին

Տեխնիկական հավաքագրումն առանձնացել է որպես նեղ մասնագիտացում, քանի որ տեխ․ ոլորտն ունի իր նրբություններն ու առանձնահատուկ պահանջները։ Տեխնիկական հավաքագրման մասնագետի/տեխ․ ռեքրութերի կարիքը և այդ դերի կարևորությունը մեծ է թե՛ այն ընկերությունների համար, որտեղ տեխ․ ռեքրութերը իրականացնում է աշխատակիցների հավաքագրման գործընթացը, և թե՛ թեկնածուների համար, որոնց ռեքրութերը աջակցում է ընտրել իրենց ակնկալիքներին և կարիերայի ձգտումներին ամենահամապատասխան կազմակերպությունը։   Տեխնիկական հավաքագրման մասնագետը անմիջական ազդեցություն ունի ընկերությունում նոր աշխատակիցների որոնման, հավաքագրման, ընտրության վրա։   Այս դասընթացի ընթացքում կծանոթանաք տեխ․ հավաքագրողի  աշխատանքային գործիքներին (ներառյալ՝ Boolean logic մեթոդը, x-ray որոնումը), Google-ում և այլ հարթակներում (Linkedin, GitHub, Stack Overflow, Behance, Dribbble) որոնում իրականացնելու մեթոդներին, ինչպես նաև թեկնածուների հետ հաղորդակցման նրբություններին ու հարցազրույցի իրականացման տեխնիկաներին։    Դասընթացը հագեցած է պրակտիկ վարժություններով, տնային առաջադրանքներով, հավելյալ նյութերով և օգտակար հղումներով։   Դասընթացի արդյունքում կտիրապետեք տեխնիկական թիմերի համար հավաքագրման պրոցեսի կազմակերպմանը, տեխնիկական մասնագետների հետ շփման առանձնահատկություններին և ոլորտի նրբություններին, որոնք ձեզ աշխատանքում պետք կգան։ 

Անհատական խորհրդատվություն

դասընթացից առաջ և հետո

Ում համար է այս դասընթացը

  • Հավաքագրման մասնագետների

    Դասընթացը նախատեսված է արդեն փորձառու հավաքագրման մասանգետների համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ տեխնիկական հավաքագրման մեջ։

  • ՄՌ մասնագետների

    ՄՌ մասնագետները, ովքեր աշխատում են տեխնոլոգիական ոլորտում և ցանկանում են տիրապետել հավաքագրման ողջ գործընթացին, այս դասընթացում կգտնենիրենց անհրաժեշտ բոլոր գիտելիքները։

  • Ղեկավարների

    Դասընթացը նաև օգտակար կլինի տեխնոլոգիական ընկերությունների այն ղեկավարների համար, ովքեր զբաղվում են հավաքագրման պրոցեսով և ցանկանում են խորությամբ տիրապետել դրան։

Ինչ կսովորեք

  • Tech Stack Basics
  • Ոլորտային առանձնահատկություններ
  • Որոնման տեխնիկաներ
  • Հարցազրույցների անցկաում
  • Onboarding-ի նրբություններ
  • Տվյալահեն հավաքագրում

Ծրագիր

Դասընթացի մանրամասներ

🗓
Ժամանակացույց
Երկուշաբթի, Հինգշաբթի 19։00-21։00
🎓
Վկայական
Ավարտից հետո

11 դաս + 1 քննություն

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • Հաստատված BDG վկայական
  • QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Human Resources

Ready to start Տեխնիկական Հավաքագրում?

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։

55,000 ֏

6 շաբաթ · Մեկնարկ — օգս 23, 2024

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ