Career Meetup
- ✓ Թարմացումներ ձեր LinkedIn-ի պրոֆիլում
- ✓ Ճիշտ կառուցվածքով CV-ի պատրաստում
- ✓ Հարցազրույցներին պատշաճ ներկայացում
Անվճար խորհրդատվություն · Գործնական ուսուցում
Ձևաչափ
Օֆլայն
Մեկնարկ
23.12.2026
Գին
Անվճար
Դասացուցակ
- Չորեքշաբթի · 19:00–21:30
Ծրագիր
• Պրոֆեսիոնալ CV-ի կառուցում
- • Ի՞նչ է անհրաժեշտ ներառել CV-ում և ինչ՝ ոչ
- • Հետևեք լավագույն փորձին՝ ձեր CV-ն առանձնացնելու համար
• Քայլ առ քայլ LinkedIn-յան պրոֆիլի կառուցում
- • Ձեր մասնագիտական կապերի արդյունավետ զարգացում
- • LinkedIn-ը՝ շարունակական ուսուցման և զարգացման միջավայր
- • Աշխատանքային հնարավորությունների հայտնաբերում և կապ հաստատեք ճիշտ մարդկանց հետ
• Հասկացեք հարցազրույցների տարբեր տեսակները
- • Վարժվեք տարածված HR հարցերին և վստահությամբ պատասխանելու հմտություններին
- • Տիրապետեք պրոֆեսիոնալ վարքագծին հարցազրույցների ժամանակ
- • Սովորեք տեխնիկաներ՝ հաղթահարելու սթրեսը և պահպանելու հանգստությունը
Ինչու՞ միանալ դասընթացին
Career Meetup կոչվող հանդիպումները կրում են շարունակական բնույթ իրենց ձևաչափով և ասելիքով։
Յուրաքանչյուր ամիս BDG համայնքի անդամները հանդիպելու են ոլորտի մասնագետի հետ՝ քննարկելու կարիերայի իրենց հնարավորությունները, միասին աշխատելու CV-ի և LinkedIn-ի իրենց պրոֆիլների վրա։
Այս հանդիպումների նպատակը BDG-ի ուսանողներին կարիերայում ուղղորդելն է, նրանց մշտապես տեղեկացված պահելը աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին և նորություններին։
Ստացե՛ք 5% քեշբեք
Վճարեք -ի QR կոդով
- 1 Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
- 2 Ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ։
- 3 Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
- 4 Հաստատումից հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Ու՞մ համար է այս դասընթացը
-
✓
Ո՞վ կարող է միանալ «Career Meetup»-ին
Այս հանդիպումներին կարող են միանալ BDG-ի համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Եթե նոր եք սկսում կարիերան կամ արդեն որոշակի փուլում եք և ցանկանում եք թարմացումներ ունենալ ձեր LinkedIn-յան պրոֆիլում, ապա այս հանդիպումները շատ օգտակար կարող են լինել ձեզ համար։
Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։
Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։
Դասընթացավարը
Սվետլանա (Լանա) Հովհաննիսյան
HR Business Partner
Սվետլանան մասնագիտական իր ուղին սկսել է BDG-ից՝ ընտրելով ՄՌԿ դասընթացը։ Հետագայում խորացնելով գիտելիքը և ունենալով մասնագիտական զարգացում՝ նա հասկացավ, որ իսկապես իր ընտրությունը ճիշտ էր։ Սվետլանան հ...
Հաճախ տրվող հարցեր
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ խորացված։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ Ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Մենք հիմնականում վերապատրաստումներ ենք անցկացնում Ծրագրի վրա հիմնված ուսուցման մոտեցմամբ։ Այս մոտեցման շնորհիվ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ և ամենաարդյունավետ ձևով զարգացնում իրենց հմտությունները։
Ցանկացած դասընթացի վերջում ուսանողները հանձնում են քննություն։ Այսպես ուսանողներն ու թրեյներներն ավելի հստակ են գնահատում դասընթացի արդյունավետությունը։ Քննության արդյունքների հիման վրա ուսանողներին տրվում է վկայական։
Դասընթացի ավարտին վկայական տալիս ենք։ Ավելին՝ քննության ժամանակ 80%-ից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ստանում են գերազանցության վկայական։
Մենք ձևավորել ենք արդի լավագույն գործատուներից բաղկացած գործընկերների մի ցանց, ում օգնությամբ անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր ուսանողները կարողանան գտնել լավ աշխատանք։ Մեր գործընկերների միջոցով մեր ուսանողներին տրամադրում ենք նաև պրակտիկայի հնարավորություն որոշ դասընթացներից հետո։
Ծրագրավորման բոլոր լեզուներն էլ հասանելի են սկսնակների համար։ Հարմար են նաև Project Management-ը, Manual QA-ը, UIUX-ը։
Առանց անգլերենի b1 մակարդակի չեք կարող մասնակցել ծրագրավորման ոլորտի դասընթացներին։
Այո՛, պորտֆոլիո ունենալու եք դասընթացի ավարտին։
Վճարումը կատարվում է առաջին դասից հետո՝ մինչև երկրորդ դասը՝ կանխիկ տարբերակով կամ փոխանցումով։ Յուրաքանչյուր փուլի վճարումը կատարվում է ֆիքսված 8 դասի համար։
Մեզ մոտ դասընթացներն ընթանում են 2 հիմնական ձևաչափերով՝ օնլայն և օֆլայն։ Մենք գտնում ենք, որ ձևաչափի պահպանումը շատ կարևոր է դասընթացի արդյունավետության համար։
Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կա հանգստի ժամանակ, որի ընթացքում կարող եք ունենալ սուրճի և թեյի ընդմիջում։
ՄՌ խորհրդատվությունն իրականացվում է մեր՝ Կարիերայի զարգացման մասնագետի հետ։ Նրա հետ դուք կարող եք քննարկել Ձեր ինքնակենսագրականները, կատարել ուղղումներ և վերջնականացնել CV-ները՝ պատրաստ՝ դիմելու աշխատանքի։
Բոլոր դասընթացների նյութերը, ներառյալ ձայնագրությունները, թրեյներների կողմից տրամադրված գրքերը և ուսումնական այլ նյութերն ունեն մշտական հասանելիություն մեր ուսանողների համար դասընթացի շրջանակում։
Անհատական դասընթացներ այս պահին չենք նախագծվում՝ ելնելով շուկայի կարիքներից ու պահանջներից։ Խմբային դասընթացների ընթացքում մասնակիցները նաև ակտիվ ներգրավվում են թիմային աշխատանքում, զարգացնում իրենց հաղորդակցական ունակությունները, սովորում աշխատել թիմում։
Տարիքային սահմանափակում որպես այդպիսին չկա, քանի որ մենք կարևորում ենք կրթության տարածումը տարիքային բոլոր խմբերի համար։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ կրթական նոր ուղղությամբ գնան նաև այն մարդիկ, ովքեր արդեն ունեն փորձ ու գիտելիք և ցանկանում են իրենց այլ ոլորտում փորձել՝ ընտրելով նոր մասնագիտություն։
Ընդունելությունը յուրաքանչյուր դասընթացին իրականացվում է հարցազրույցի կամ թեստի միջոցով, կամ երկուսը՝ միաժամանակ։ Ընդունելության կարգի ընտրությունը կախված է դասընթացի պահանջներից և առանձնահակություններից։
Մենք տրամադրում ենք տեխնիկական աջակցություն մեր բոլոր ուսանողներին՝ կապված համակարգիչների օպերացիոն աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական հարցերի հետ։ Աջակցությունն իրականացվում է մեր աշխատակցի կողմից՝ դասընթացի շրջանակում։
Մեր թիմը մշտական կապ է պահում ուսանողների հետ՝ անհրաժեշտության դեպքում տալու այն տեղեկատվությունը, ինչի կարիքը դուք ունեք։
Մարդկային ռեսուրսների կառավարում
Պատրա՞ստ եք սկսել «Career Meetup» դասընթացը
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։
Մեկնարկ — Դեկտեմբերի 23, 2026
68% ամրագրված է
Շարունակեք ուսումնասիրել
Նմանատիպ դասընթացներ
HR Management: AI Powered
Մեկնարկ 12.11.2026
98% ամրագրված է