Business Development Group
Design ·Օֆլայն

Motion Design

Ինչու՞ մասնակցել Motion Design դասընթացին Motion Design-ը չափազանց հետաքրքիր և հեռանկարային մասնագիտություն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ստեղծարար աշխատանք։ Motion Desig...

Ինչ կստանաք

  • Adobe After Effects
  • Cinema 4D
  • Մոդելավորում
  • Լուսավորում և մատերիալների պատրաստում

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009

Դիզայն

Տևողություն

4 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

մյս 25, 2024

Վկայական

Ավարտից հետո

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Ինչու՞ մասնակցել Motion Design դասընթացին

Motion Design-ը չափազանց հետաքրքիր և հեռանկարային մասնագիտություն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են ստեղծարար աշխատանք։ Motion Design-ը համադրում է ֆիզիկայի օրենքները և ժամանակակից տեխնոլոգիաները՝ տպավորիչ գրաֆիկական անիմացիաներ ստեղծելու նպատակով։   Այս դասընթացը նախատեսված է սկսնակների համար, որտեղ զրոյից սովորելու ենք մշակել պարզ անիմացիոն հոլովակներ։ Դասընթացի տևողությունը 4 ամիս է։ Ուսումնասիրելու ենք Cinema 4D և After Effects ծրագրերը, ինչպես նաև Adobe Photoshop-ի որոշ տարրեր։    Դասընթացի առավելագույն արդյունավետության համար մինչև ծրագրում oբյեկտները ստեղծելն ու անիմացնելը՝ դրանք մոդելավորելու ենք իրական կյանքում։ Այս վարժությունները կօգնեն խորապես հասկանալ ֆիզիկայի օրենքների աշխատանքը, շարժման էությունն ու լուսավորության սկզբունքները, որպեսզի դրանք ճիշտ օգտագործեք ձեր աշխատանքում։    Դասընթացի վերջին երկու շաբաթն ամբողջովին գործնական է, որի ընթացքում կմշակենք փոքր անիմացիոն հոլովակներ։    Դասընթացը վարում է Հովհաննես Եփրեմյանը, ով Motion Design-ում ունի մոտ 15 տարվա աշխատանքային փորձ։

Անհատական խորհրդատվություն

դասընթացից առաջ և հետո

Ում համար է այս դասընթացը

  • Սկսնակների

    Motion Design դասընթացը նախագծված է ոլորտում փորձ չունեցող մարդկանց համար, ովքեր ուզում են նոր ստեղծարար մասնագիտություն սովորել։

Ինչ կսովորեք

  • Adobe After Effects
  • Cinema 4D
  • Մոդելավորում
  • Լուսավորում և մատերիալների պատրաստում
  • Ռենդեր Redshift-ի օգնությամբ
  • Անիմացիա և դինամիկա

Ծրագիր

Դասընթացի մանրամասներ

🗓
Ժամանակացույց
Երեքշաբթի 19։30-22։00 Շաբաթ 14։00-16։30
💳
Վճարում
Ամսական
🎓
Վկայական
Ավարտից հետո
32 դաս + 1 քննություն

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • Հաստատված BDG վկայական
  • QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Design

Ready to start Motion Design?

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։

59,000 ֏

4 ամիս · Մեկնարկ — մյս 25, 2024

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ