Business Development Group
Design ·Օֆլայն Նոր

UX|UI Սկսնակների Համար

Ինչո՞ւ մասնակցել UX|UI դասընթացին UX|UI դիզայնի դասընթացը թարմացրել և լրամշակել ենք՝ հիմք ընդունելով այս դասընթացն անցած հարյուրավոր ուսանողների կարծիքներն ու փորձը։ Նոր դասընթացն...

Ինչ կստանաք

  • UX|UI դիզայնի պրոցեսը
  • UX|UI սկզբունքները
  • Աշխատանքային պրոցեսները
  • Աշխատել Figma-ով և Miro-ով

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009

Դիզայն

Տևողություն

3 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մակարդակ

Սկսնակ

Մեկնարկ

օգս 05, 2023

Վկայական

Ավարտից հետո

BDG-ի էկոհամակարգ

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ով կարող եք դառնալ

Ինչո՞ւ մասնակցել UX|UI դասընթացին

UX|UI դիզայնի դասընթացը թարմացրել և լրամշակել ենք՝ հիմք ընդունելով այս դասընթացն անցած հարյուրավոր ուսանողների կարծիքներն ու փորձը։ Նոր դասընթացն ունի հետևյալ նպատակը․ մասնակցին 0-ից պատրաստել սկսնակ UX|UI դիզայների աշխատանքի դիմելու և իր պորտֆոլիայի առաջին UX|UI պրոյեկտը ստեղծելու համար։ Այս նպատակին հասնելու համար դասընթացը կառուցված է 3 հիմնաքարի վրա։ 1․ Դասընթացի հիմքում դիզայնի պրոցեսն է։ UI/UX դիզայներն աշխատում է ՏՏ թիմում, որտեղ կան որոշակի պրոցեսներ։ Մենք սովորում ենք, թե ինչպես է մեր աշխատանքը կազմակերպվում այդ պրոցեսներում։ Ում հետ ենք համագործակցում, ինչպես է կազմակերպվում հաղորդակցումը և հանձնարարությունների կառավարումը (task management)։ Ընթացքում աշխատում ենք հրավիրված պրոյեկտի ղեկավարի հետ՝ իրական ընկերություններում աշխատանքը կրկնող պրոցեսներով։ 2․ Դասընթացի հիմքում ուսումնասիրությունն է։ Դիզայնի պրոցեսում ուսումնասիրության կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մինչև ինչ-որ բան սկսելն պետք է համոզվել, որ հասկանում ես, թե ում համար ես ստեղծում պրոդուկտը, և ինչ խնդիր է այն լուծելու։ Այդ պատճառով մեծ տեղ ենք տալիս ուսումնասիրության և դրա վերլուծության թեմաներին։ 3․ UX|UI Դասընթացի հիմքում գործնական աշխատանքն է։ Մենք դասընթացի ընթացքում աշխատելու ենք սեփական պրոյեկտների վրա։ Դուք կսովորեք UI/UX դիզայնի սկզբունքները, կտիրապետեք բոլոր անհրաժեշտ գործիքներին (Figma, Miro), կսովորեք մշակել հասկանալի և գեղեցիկ ինտերֆեյսեր։ Որպես արդյունք՝ ավարտին կունենաք սեփական առաջին պրոյեկտը։

Անհատական խորհրդատվություն

դասընթացից առաջ և հետո

Ում համար է այս դասընթացը

  • Սկսնակների

    UI/UX դիզայնը Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է։ Եթե տեսնում եք ձեզ դիզայնի ոլորտում և ցանկանում եք հետաքրքիր, ստեղծագործ ու բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալ, UI/UX դիզայնը ձեզ համար է։

  • Նոր մասնագիտացողների

    Դասընթացը նրանց համար է, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունը կամ պարզապես զարգացնել հմտությունները՝ սովորելով UI/UX դիզայն

Ինչ կսովորեք

  • UX|UI դիզայնի պրոցեսը
  • UX|UI սկզբունքները
  • Աշխատանքային պրոցեսները
  • Աշխատել Figma-ով և Miro-ով
  • UX Research-ի մեթոդները
  • Պորտֆոլիոյի կազմում

Ծրագիր

Դասընթացի մանրամասներ

🗓
Ժամանակացույց
Չորեքշաբթի 19։00-21։30 Շաբաթ 11։00-13։30
💳
Վճարում
Ամսական
🎓
Վկայական
Ավարտից հետո

24 դաս + 1 քննոթյուն

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • Հաստատված BDG վկայական
  • QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Design

Ready to start UX|UI Սկսնակների Համար?

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։

59,000 ֏

3 ամիս · Մեկնարկ — օգս 05, 2023

Շարունակեք ուսումնասիրել

Նմանատիպ դասընթացներ