Գրանցե՞լ երեխային ամառային դպրոցին, թե՞ ոչ
BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնե...
Ինչ կստանաք
✓
Ծրագրավորման հիմունքներ
✓
Մարքեթինգի հիմունքներ
✓
Գրաֆիկ դիզայնի հմտություններ
✓
Անգլերենի կատարելագործում
✓Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո·Գործնական ուսուցում · Վկայականի պատրաստ · BDG՝ սկսած 2009
Տևողություն
2 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մակարդակ
Սկսնակ
Մեկնարկ
հնս 05, 2024
Վկայական
Ավարտից հետո
BDG-ի էկոհամակարգ
Ավելին, քան դասընթաց
BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ ձեր մասնագիտական աճի համար։
Կարիերայի խորհրդատվություն
Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։
Անձնական բրենդինգ
Սովորեք ճիշտ ներկայացնել ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ ձեր ոլորտում։
Անվճար վեբինարներ և սեմինարներ
Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Մեծ համայնք
Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։
Քովորքինգ տարածքներ
Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։
Գրադարան
Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են ձեր զարգացմանը աջակցելու համար։
Ով կարող եք դառնալ
Գրանցե՞լ երեխային ամառային դպրոցին, թե՞ ոչ
BDG-ի Digital Summer School-ը կրկին վերադառնում է՝ դեռահասների ամառային արձակուրդներն ավելի վառ, հետաքրքիր և բացահայտումներով լի դարձնելու համար։ Digital Summer School-ը դեռահասների մասնագիտական կողմնորոշման, ինքնաբացահայտման և զարգացման հարթակ է, որտեղ 2 ամիս շարունակ կսովորենք ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի հիմունքները և կկատարելագործենք մասնակիցների անգլերենը։ Այն նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։ Մասնակիցները բաժանվելու են 2 տարիքային խմբի (11-14 և 14-16):Digital Summer School-ն ունի երեք հիմնական ուղղվածություն՝ ծրագրավորում, դիզայն և մարքեթինգ։ Մասնակիցները հետաքրքիր խաղային և պրակտիկ ֆորմատով կծանոթանան այս մասնագիտությունների հիմունքներին, կստեղծեն սեփական խաղերը, կմշակեն բրենդի էլեմենտներ, կհասկանան, թե ինչպես կարելի է ներկայացնել սեփական պրոդուկտը կամ հմտությունները։ Անգլերեն դասերի շնորհիվ նրանք կկատարելագործեն իրենց խոսակցական անգլերենը, կտիրապետեն մասնագիտական անգլերեն բառապաշարին։ Թրեյներները զուգահեռ աշխատելու են մասնակիցների հետաքրքրությունների բացահայտման, ինքնարտահայտման, հաղորդակցման և պրեզենտացիայի հմտությունների վրա։ Դպրոցականների հետ աշխատելու են փորձառու մասնագետներ, ովքեր ունեն երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ։ Digital Summer School-ի դասերը կազմակերպվում են երկուշաբթիից հինգշաբթի, 14։00-18։00։ Դասերը մեծամասամբ անցնում են BDG-ի գրասենյակում (Հ․ Քոչար 4)։ Ունենալու ենք թեմատիկ այցեր տարբեր կենտրոններ և ընկերություններ (Armath Lab, Գաֆեսճեան կենտրոն, Պլանետարիում և այլն)։
Անհատական խորհրդատվություն
դասընթացից առաջ և հետո
Ում համար է այս դասընթացը
✓
11-16 տարեկան դպրոցականների
Digital Summer School-ի նախատեսված է 11-16 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են թվային մասնագիտություններով և փնտրում են ամառային արձակուրդները հետաքրքիր և զարգացնող միջավայրում անցկացնելու հնարավորություն։
Ծրագիր
Համակարգչային հիմնական հասկացություններ և տերմինաբանություն
Սարքերի և ծրագրերի տարբերակում
Ծանոթացում տարբեր օպերացիոն համակարգերի հետ
Ընդհանուր ծանոթացում դիզայն գաղափարի հետ
Գույներ, գույնի տեսակներ ու հատկություններ
Ֆորմաներ
Ինչ է մարքեթինգը
Մարքեթինգի պատմություն
Մարքեթինգի դերը և նշանակությունը
Ով է մարքեթինգի մասնագետը, ինչ ֆունկցիաներ ունի նա
Մասնակիցները “BINGO” խաղի միջոցով բացահայտում են միմյանց հետաքրքրություննների մասին և կիսվում են հետաքրքիր փաստերով` օգտագործելով անգլերեն ամենապարզ արտահայտությունները:
Պարզ փաստաթղթերի, աղյուսակների և սլայդերի ստեղծում
Google Drive, Docs, Sheets և Slides ծրագրերի ներածություն
Creative Sketching Challenge- սովորում ենք անգլերեն նկարելով: Մասնակիցները հերթով լսում ու նկարում են դիզայնի, ծրագրավորման հետ կապված բառ կամ արտահայտություն, մինչդեռ մյուսները փորձում են կռահել:
Ի՞նչ է ծրագրավորումը
Ծրագրավորման դերը, կարևորությունը և հնարավորությունները
Ծրագրավորման լեզուների տարբերակում
Սեղանի խաղի նախագծման համար տիեզերքի, տիեզերական երևույթների ու օբյեկտների վերլուծություն
Կերպարի դիզայն
Կերպարի դիմագծերի առանձնահատկություններ
Կերպարի բնավորության պատկերում ֆորմաների միջոցով
Անձնական տվյալների անվտանգություն
Ուժեղ գաղտնաբառերի ստեղծում
Ինչպես զգոն լինել և խուսափել ֆիշինգից
Հեղինակային իրավունքը թվային հարթակներում
Prototype Challenge - Յուրաքանչյուր թիմին պատահականորեն տրվում է թեմա կամ ժանր իր խաղային կերպարի համար (օրինակ՝ ֆուտուրիստական ռոբոտ, կախարդական արարած):
Թիմերը պետք է ընտրեն այնպիսի նյութեր (թուղթ, մարկեր, սոսինձ ), որոնք լավագույնս կներկայացնեն իրենց խաղային կերպարը:
Թիմերը գաղափարներ են մշակում իրենց կերպարի համար՝ հաշվի առնելով նրա արտաքին տեսքը, անհատականությունը, ունակությունները, և ներկայացնում ենանգլերենով: Ամենակրեատիվ թիմը ստանում է փոքրիկ նվեր:
Scratch ներածություն
Scratch ծրագրում ստեղծել հաշիվ
Scratch ծրագրի ինտերֆեյսի ուսումնասիրություն
Նոր նախագծի ստեղծում և պահպանում
Sprites-ի և Backgrounds-ի ավելացում
Սեղանի խաղի, քարտերի ոճավորում՝ տիեզերական թեմատիկայով
Ոճավորման կանոններ
Աշխատանք պարզագույն և բարդ ֆորմաների հետ
Թիմերը լրացնում են նախապես պատրաստված մարքեթինգային ձևանմուշների քարտերի վրա ներկայացված անգլերեն բառեր: Այս ձևանմուշները ներառելու են գովազդներ և ապրանքների նկարագրություններ:
Word Chain Challenge - Բարելավում ենք բառապաշարը և ուղղագրական հմտությունները: Մասնակիցներից մեկը գրում է մի բառ: Հաջորդ` պետք է գրի մի բառ, որը սկսվում է նախորդ բառի վերջին տառով: Եթե խաղացողը կրկնում կամ սխալ է գրում բառը, նա դուրս է մնում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մնա մեկ խաղացող:
Ծանոթանալ հիմնական բլոկների աշխատանքի հետ
Sprites-ի օգնությամբ Stage-ով Motion բլոկների տեղափոխում
Sprites-ի ուղղության և արագության փոփոխություն
Կերպարի նախագծում ծրագրում 2D տիրույթում
Flat characters, դրանց ուսումնասիրություն ու վերլուծություն հայտնի մուլտերից
Միջավայրում կերպարի ադապտացիա
Ի՞նչ է կոնտենտը
Կոնտենտի տեսակներ
Կոնտենտի դերը մարքեթինգում
Կոնտենտի առանձնահատկությունները թվային հարթակներում
Ստեղծում ենք կոնտենտ մեր պրոդուկտի համար
Մասնակիցների սիրելի մուլտհերոսների և նրանց սուպեր կարողությունների նկարագրական խաղ
Kahoot: Gameshow Quiz - Marvels, Power Rangers
Event բլոկների օգտագործում
Ինտերակտիվ պատմությունների ստեղծում՝ օգտագործելով Dialogue և Text sprites բլոկները
Թվային գույներ ու անցումներ, գույնի հոգեբանություն, կերպարի առանձնահատկությունների ընդգծում գույնի միջոցով
Գունային շրջաններ
Փորձեր՝ թղթի վրա տարբեր տեխնիկաներով գույների ստացում
Գույների խառնուրդներ
Թղթի վրա գունային համադրությունների ստեղծում, դրանց թվայնացում
Վիզուալային կոնտենտի դերը մարքեթինգում
Գույները մարքեթինգում
Վիզուալային կոնտենտի ստեղծման գործիքակազմ
Ստեղծում ենք վիզուալային կոնտենտ մեր պրոդուկտի համար
Gameshow Quiz - վիկտորինա ծրագրավորման հիմունքների և Scratch -ի վերաբերյալ - Kahoot
Հասկանալ խաղերի ստեղծման մեխանիզմը
Խաղի տարրերի ստեղծում՝ օգտագործելով Sprite խմբագրիչը
Միավորները պահել օգտագործելով փոփոխականներ
Տուփերի տեսակներ
Դիզայնը տուփի վրա, նախագծում, կիրառություն mockup-ի վրա
Խաղային 2 միջավայրի նախագծում
Ինչի համար է մարքեթինգային հետազոտությունը
Մարքեթինգային հետազոտությունների տեսակներ
Իրականացնում ենք հատազոտություն մեր պրոդուկտի համար
Իլյուստրացիաների տեսակներ
Ցանկացած 3 ոճերով իլյուստրացիաների ստեղծում՝ խաղի միջավայրների համար
Թիմերն իրենց խաղային կերպարի համար գրում են սոցիալական մեդիայի գրառում։
Նրանք պետք է ներառեն համապատասխան հեշթեգներ իրենց գրառումներում՝ տեսանելիությունը և ներգրավվածությունը մեծացնելու համար:
Անիմացիաների ստեղծում՝ օգտագործելով անիմացիոն և կառավարման բլոկները
Ձայնային էֆեկտների և ֆոնային երաժշտության ավելացում
Տեսողական էֆեկտների ստեղծում՝ օգտագործելով գրաֆիկական էֆեկտների բլոկները
Խաղի տարբերանշանի մշակում
Տառի ստեղծման կանոններ
Խաղային քարտերի վրա տեքստային մասի ստեղծում
Խաղի տուփի վերջնականացում՝ տեքստերի համալրում
Ինչ է մարքեթինգային արշավը
Ծանոթացում միջազգային լավագույն փորձին
Մարքեթինգային արշավի պլանի մշակում
Մարքեթինգային արշավի պլանի մշակում սեփական պրոդուկտի օրինակով
Թիմերն իրենց խաղային կերպարի համար ստեղծում են սեփական ապրանքանիշը՝ ներառյալ անունը, լոգոն և կարգախոսը
Կարող են ներառել իրենց դիզայնի մեջ մի շարք տեսողական տարրեր (գույնը, ձևը)
Օգտագործելով զգայական բլոկները հարցեր տալու և պատասխանելու համար՝ բազմակի ընտրությամբ հարցերի ստեղծում
Վիկտորինայի համար միավորների համակարգի ստեղծում
Ինչպես պատրաստել պրեզենտացիա
Ինչ կոմպոնենտներ են պետք դրա ստեղծման համար
Գունային գամմայի ընտրություն
Աշխատանքները մեկ ոճով ներկայացնելու կանոնները
Պրեզենտացիայի կառուցվածք
Պրեզենտացիայի մշակում
Պրեզենտացիայի ներկայացում
Հանդիսատեսի հետ աշխատելու վարժություններ / eye-contact
Խոսքի տեմպի և ռիիթմի կարգավորում
Ձայնի կարգավորոում
Ծանոթություն մաթեմատիկական բլոկների հետ
Մաթեմատիկական բլոկների միջոցով պարզ հաշվիչի ստեղծում
Քննարկում, վերլուծություն
Թեմաների ընտրություն, որոնց հիման վրա կգեներացնեն կերպարներ
Ինչ է բլոգինգը
Հարթակի ընտրություն
Բլոգի ստեղծում
3 հայկական ծագմամբ կերպարների նախագծում
Keywords-երի միջոցով AI գեներացիա
Ինչ է storytelling-ը
Storytelling-ի կիրառությունը մարքեթինգում
Զարգացնում ենք Storytelling-ի հմտությունները
Ծանոթանալ Loops և Repetition օպերատորներին
Loops օպերատորի օգնությամբ կրկնվող նախշերի ստեղծում
Կրկնությունը շարունակել մինչև Break բլոկի հանդիպում
Կերպարների համար միջավայրերի ստեղծում
Գեներացնել միջավայրեր՝ հաշվի առնելով կերպարի ապրած ժամանակաշրջանը
Դետալների ու գունային գամմաների համադրություն՝ AI միջոցով
Մնջախաղ - համատեղում ենք անգլերեն սովորելը մնջախաղի միջոցով մարքեթինգային հասկացությունները հեշտ հիշելու և հաճախորդների վարքագիծը նկարագրելու համար:
Kahoot - Gameshow Quiz - վիկտորինա
Ծանոթություն պայամանական բլոկի հետ
if-then-else պայմանական բլոկի օգտագործում
Guessing խաղի ստեղծում
Պրեզենտացիայի ոճի մշակում
Կատարված աշխատանքների հավաքագրում
Պրեզենտացիայի ստեղծում կայքում
Գնորդի հոգեբանության ուսումնասիրություն
Գնորդի կերպարի ստեղծում՝ սեփական պրոդուկտի օրինակով
Հասկանալ ծրագրավորման սխալները
Debugging և Troubleshooting տեխնիկա
Թեստավորում և ճշգրտում
Փոքր լսարանի համար պրեզենտացիա
Նախապատրաստում թիմային ներկայացման
Պորտֆոլիո
Հասկանալ platformer խաղի կառուցվածքը
Platformer խաղի տարրերի ստեղծում` օգտագործելով Sprite խմբագրիչը
Յուրաքանչյուր դասընթաց ունի նշված մակարդակ՝ սկսնակ, միջին կամ առաջադեմ։ Եթե վստահ չեք, ամրագրեք անվճար խորհրդատվություն, և մենք կօգնենք ընտրել ճիշտ տարբերակը։
Ծրագրերի մեծ մասի համար հասանելի են վճարման ճկուն տարբերակներ։ Կապվեք մեզ հետ՝ ձեզ հարմար տարբերակը քննարկելու համար։
Վկայականներ
Վկայականներ, որոնք կարող եք ստանալ
Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։
✓
Հաստատված BDG վկայական
✓
QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
✓
Հայերեն և անգլերեն ձևավորում
Համատեղ վկայական
Մասնակցության
Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։
Ակտիվ մասնակցության համար
Ավարտի
Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։
Հաջող ավարտի համար
Գերազանցության
Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։
Գերազանցությամբ
HR Drone
Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։
Համատեղ վկայական
Design
Ready to start Digital Ամառային Դպրոց?
Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք ձեր տեղը հաջորդ խմբում։