Business Development Group
Վաճառք և մարքեթինգ ·Օֆլայն

SMM Architecture: Գործիքներից Ռազմավարություն

  • ✓ Թվային մարքեթինգի հիմունքները
  • ✓ Facebook Marketing
  • ✓ Instagram Marketing
  • ✓ FB and IG ads

Անվճար խորհրդատվություն · Վկայական ավարտից հետո · Գործնական ուսուցում

Վաճառք և մարքեթինգ

Տևողություն

2 ամիս

Ձևաչափ

Օֆլայն

Մեկնարկ

27.06.2026

Վկայական

Ավարտից հետո

Վճարում

Ամսական

Գին

55,000 ֏

Ինթերնշիփի հնարավորություն

Լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները կարող են պրակտիկայի հնարավորություն ստանալ։

Ավելին, քան դասընթաց

BDG-ում ուսուցումը չի սահմանափակվում միայն դասերով։ Դուք ստանում եք աջակցություն, համայնք, միջոցառումներ, տարածքներ և ռեսուրսներ՝ Ձեր մասնագիտական աճի համար։

Կարիերայի խորհրդատվություն

Ստացեք գործնական աջակցություն կարիերայի զարգացման, աշխատանքի որոնման, հարցազրույցների, CV-ի բարելավման և մասնագիտական հաջորդ քայլերի համար։

Անձնական բրենդինգ

Սովորեք ճիշտ ներկայացնել Ձեր հմտությունները, բարձրացնել մասնագիտական տեսանելիությունը և ձևավորել ուժեղ անձնական բրենդ Ձեր ոլորտում։

Անվճար վեբինարներ և սեմինարներ

Ամեն ամիս միացեք անվճար վեբինարների, սեմինարների և բաց հանդիպումների՝ նոր գիտելիքներ ստանալու, փորձագետների հետ շփվելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։

Մեծ համայնք

Դարձեք ուսանողների, շրջանավարտների, թրեյներների և ոլորտի մասնագետների մեծ մասնագիտական համայնքի մաս։

Քովորքինգ տարածքներ

Օգտվեք BDG-ի տարածքներից՝ սովորելու, շփվելու, թիմային աշխատանքի և կենտրոնացած աշխատելու համար։

Գրադարան

Օգտվեք օգտակար գրքերից, նյութերից, ուղեցույցներից և կրթական ռեսուրսներից, որոնք ընտրված են Ձեր զարգացմանը աջակցելու համար։

Ինչու՞ միանալ դասընթացին

Ինչու՞ մասնակցել «SMM Architecture։ Գործիքներից Ռազմավարություն» դասընթացին

Եթե դուք փնտրում եք հիմնավոր և ամբողջական գիտելիք SMM ոլորտի մասին, ապա «SMM Architecture։ Գործիքներից Ռազմավարություն» դասընթացը ձեզ համար է։ Դասընթացը նախատեսված է սկսնակների և արդեն որոշակի փորձ ունեցողների համար, ովքեր մասնագիտության մեջ խորանալու միտք ունեն։  «SMM Architecture։ Գործիքներից Ռազմավարություն»-ն առաջին հերթին սովորեցնում է մտածել, տեսնել և գործել մարքեթինգի մասնագետի տեսանկյունից։ Այնուհետև սովորում ենք սոց․ մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակման, բրենդի առաջխաղացման սկզբունքները և գործիքները։ Կենտրոնանալու ենք Facebook, Instagram, Telegram, LinkedIn սոց․ հարթակների վրա։  Դասընթացին մասնակելու համար անհրաժեշտ է տիրապետել անգլերենին (B1 մակարդակ), Google Drive գործիքակազմին և ունենալ անձնական համակարգիչ։ Դասընթացն ընդլայնվել և թարմացվել է։ Այժմ ավելի մեծ շեշտ ենք դնում մարքեթինգային մտածելակերպի և ռազմավարական մոտեցման վրա։ Նաև ավելացրել ենք Workshop-եր, որտեղ կիրականացնենք գովազդային կաբինետի և ռազմավարության մշակման մասով գործնական աշխատանքներ։  Դասընթացի ընթացքում 0-ից ստեղծելու եք ձեր սեփական նախագիծը և աշխատելու եք դրա առաջխաղացման վրա՝ օգտագործելով BDG-ի կողմից տրամադրվող գովազդային բյուջեն։  Բոլոր տնային աշխատանքները ստուգվում և քննարկվում են անհատապես։ Վերլուծվում և քննարկվում են ձեր արդյունքները։  «SMM Architecture։ Գործիքներից Ռազմավարություն» դասընթացն ավարտելով՝ վստահ կարեղ եք դիմել աշխատանքի որպես Junior SMM specialist, վերցնել ֆրիլանս պատվերներ կամ զբաղվել սեփական բրենդի առաջխաղացմամբ։

Ստացե՜ք 5% քեշբեք

վճարե՜ք easywallet-ի QR կոդով

Ու՞մ համար է այս դասընթացը

  • ✓

    Սկսնակների

    Դասընթացը չի պահանջում մասնագիտական գիտելիքների իմացություն։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է տիրապետել անգլերենին (B1 մակարդակ), Google Drive գործիքակազմին և ունենալ անձնական համակարգիչ՝ դասընթացն արդյունավետ անցկացնելու համար։

  • ✓

    Որոշակի փորձ ունեցող մասնագետների

    Եթե արդեն աշխատում եք մարքեթինգի ոլորտում, բայց զգում եք, որ գիտելիքները համակարգելու և զարգացնելու կարիք ունեք, SMM Architecture-ը ձեզ համար է։

Ի՞նչ կսովորեք

  • ✓Թվային մարքեթինգի հիմունքները
  • ✓Facebook Marketing
  • ✓Instagram Marketing
  • ✓FB and IG ads
  • ✓Telegram toolkit
  • ✓LinkedIn toolkit

Ծրագիր

Պատրա՞ստ եք միանալ այս դասընթացին։

Ամրագրեք Ձեր տեղը և կատարեք հաջորդ քայլը Ձեր մասնագիտական աճի ուղում։

Հաճախ տրվող հարցեր

Վկայականներ

Վկայականներ, որոնք կարող եք ստանալ

Կախված դասընթացի ձևաչափից և արդյունքներից՝ ուսանողները կարող են ստանալ BDG-ի վկայականների հետևյալ տեսակներից մեկը։

  • ✓ Հաստատված BDG վկայական
  • ✓ QR կոդով և ստորագրությամբ ձևաչափ
  • ✓ Հայերեն և անգլերեն ձևավորում
Մասնակցության — Business Development Group Վկայականներ
Գերազանցության — Business Development Group Վկայականներ
HR Drone — Business Development Group Վկայականներ Համատեղ վկայական

Մասնակցության

Ուսանողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են դասընթացի ուսումնական գործընթացին։

Ակտիվ մասնակցության համար

Ավարտի

Ուսանողների համար, ովքեր կատարում են դասընթացի պահանջները և ավարտում ծրագիրը։

Հաջող ավարտի համար

Գերազանցության

Ուսանողների համար, ովքեր ավարտում են դասընթացը բարձր արդյունքներով և ուժեղ առաջադիմությամբ։

Գերազանցությամբ

HR Drone

Համատեղ վկայական՝ ընտրված HR և գործընկեր կազմակերպությունների հավաստագրված ծրագրերի համար։

Համատեղ վկայական

Վաճառք և մարքեթինգ

Պատրա՞ստ եք սկսել «SMM Architecture: Գործիքներից Ռազմավարություն» դասընթացը

Ամրագրեք անվճար խորհրդատվություն և պահեք Ձեր տեղը հաջորդ խմբում։

55,000 ֏

2 ամիս · Մեկնարկ — Հունիսի 27, 2026

Ինթերնշիփի հնարավորություն